ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Океан Ельзи»-ի երկրպագուները խնդրում են արվեստը քաղաքականության հետ չխառնել

«Океан Ельзи»-ի երկրպագուները խնդրում են արվեստը քաղաքականության հետ չխառնել
16.03.2014 | 13:34

ՈՒկրաինական «Океан Ельзи» խմբի ռուսաստանցի երկրպագուները բաց նամակ են հղել Կուրգանսկի, Օմսկի, Նովոսիբիրսկի շրջանների և Ալթայի երկրամասի ղեկավարներին` խնդրելով չեղյալ չհայտարարել խմբի համերգները: «Մենք բոլորին կոչ ենք անում ողջամիտ լինել և արվեստը տարանջատել քաղաքականությունից: Մենք ցանկանում ենք իրավունք ունենալ լսելու մեր սիրելի երգերը: Մենք ցանկանում ենք իրավունք ունենալու գնալ այն խմբերի համերգներին, որոնց սիրում ենք: Մենք հազարավոր ենք ողջ երկրում: Մենք պատրաստ ենք պնդելու մեր իրավունքները»,-ասված է նամակում: Նախաձեռնության հեղինակները նշել են, որ խմբի ղեկավար Սվյատոսլավ Վակարչուկը՝ որպես ՈՒկրաինայի քաղաքացի, իրավունք ունի արտահայտելու իր քաղաքացիական դիրքորոշումը և փաստը, որ Վակարչուկը ելույթ է ունեցել Կիևի Մայդանում, չպետք է պատճառ հանդիսանա, որ ռուս երկրպագուները զրկվեն նրա կենդանի կատարումները լսելու հնարավորությունից: Նամակի հեղինակները պահանջում են ճնշում չգործադրել համերգի կազմակերպիչների վրա: «Մենք երաշխավորում ենք, որ համերգներից յուրաքանչյուրը կանցնի խաղաղ: Մենք խաղաղություն ենք ուզում, մենք ուզում ենք «Океан Ельзи»-ին», -ասված է նամակում: Նշենք, որ խմբի համերգներն արդեն իսկ չեղյալ են հայտարարվել Սանկտ Պետերբուրգում, Կրասնոյարսկում, Իրկուտսկում, Վլադիվոստոկում և Հարավային Սախալինսկում:

Դիտվել է՝ 1097

Մեկնաբանություններ